Wednesday, July 21, 2010

ՀԱՅԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի (ՀԿՏԽ) անդամները հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյում գործընկերության մասնագետ Անահիտ Թովմասյանի հետ և ստացել ճանաչման վկայագիր իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և 2010 թվականին լիակատար և ճշգրիտ մարդահամար իրականացնելու նպատակով Ամերիկայի Հայկական Համագումարի` Միացյալ Նահանգների Մարդահամարի հետ համագործակցության համար: ՙՈրպես Միացյալ Նահանգների մարդահամարի գործընկեր` Համագումարի դերը 2010 թվականի մարդահամարում երաշխավորելն էր, որ հայկական համայնքները Հարավային Կալիֆորնիայում պատշաճ կերպ ներկայացված են Կոնգրեսում և իրավասու են ֆինանսավորում ստանալ կարևոր համայնքային ծրագրեգրի և ծառայությունների համար: Մարդահամարի ճշգրտությամբ և կարևորությամբ է որոշվում շուրջ 300 միլիոն դոլարի բաշխումը դաշնային ֆոնդերում ՚, նշել է ՀԿՏԽ-ի ամդամ Ռիչարդ Մուշեղյանը: Միացյալ Նահանգների ամենաառաջին մարդահամարը անցկացվել է 1790 թվականին և մինչ օրս իրականացվում է ամեն տաս տարին մեկ: 2010 թվականի մարդահամարը 23-րդն է Միացյալ Նահանգներում: 2010 թվականի մարդահամարի հարցաթերթիկը ամենահակիրճն է պատմության մեջ. այն ներառում էր միայն 10 հարց: Հարցաթերթիկներն ուղարկվել են բոլոր ընտանիքներին մարտ ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում: ՙՄարդահամարում մասնակցություն ունենալը պարտադիր է, քանի որ այն մեր սահմանադրության մի մասն է կազմում: Որպես Միացյալ Նահանգների քաղաքացիներ` մենք բոլորս պետք է կատարենք մեր քաղաքացիական պարտքը: Մարդահամարը թույլ է տալիս ճշգրտել ամբողջ եկրում և ամեն մի նահանգում բնակվող մարդկանց թիվը՚, նշել է Թովմասյանը: Թովմասյանը նաև բացատրել է մարդահամարի կարևորությունը հայկական համայնքների համար. ՙԱրձանագրելով հայերի ճշգրիտ թիվը` մենք կառավարության դրամային հատկացումներին արժանանալու ավելի մեծ հնարավորություն ենք ստանում, ինչպես նաև ավելի հավանական ենք դարձնում շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունների ֆինանսավորումը երիտասարդության և մեծահասակների ծրագրեր կազմելու համար՚: Քաջալերելով ամերիկահայերին իրենց հարցաթերթիկում նշել ազգությունը ՙհայ՚` մենք նպաստում ենք, որ մարդահամարը ավելի ճիշտ արտացոլի Կալիֆորնիայում բնակվող հայերի թիվը, որն իր հերթին էլ թույլ կտա նրանց ներկայանալ որպես փոքրամասնություն և ստանալ հայկական համայնքներին հասանելիք ֆինանսավորումը:

No comments: