Wednesday, July 21, 2010

Քոնդոլիզա Ռայսն Ադրբեջան չհասավ

Tert.am. 21-7-2010- Սեպտեմբերին կայանալիք համաշխարհային առաջնորդների 5-րդ գիտաժողովի շրջանակում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը չի այցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով World Leaders Travel-ի մամուլի ծառայությանը։ Պարզվում է՝ Ռայսը մասնակցելու է գիտաժողովի շրջանակում իրականացվելիք ուղևորության միայն կարճ հատվածին և մտադիր չէ այցելել Բաքու։ Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ գիտաժողովի շրջանակում համաշխարհային քաղաքական գործիչներ ու փորձագետներ են այցելելու Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան։ Բացի Ռայսից, նախատեսվում էր նաև ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Ջեյմս Փերիի, Կառնեգիի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի այցերը Ադրբեջան։

No comments: