«ԱԶԳ», 03-07-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք Իրանի դեմ միակողմանի նոր պատժամիջոցների ձեռնարկման վերաբերյալ: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ տվյալ պատժամիջոցները տարածվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին սպասարկող ձեռնարկությունների վրա:
Մասնավորապես ամերիկյան բանկային կառույցներին արգելվում է այսուհետեւ համագործակցել ֆինանսական հատվածի օտարերկրյա այն կազմակերպությունների հետ, որոնք կմերկացվեն կորպուսի հետ կապերի մեջ: Բացի դրանից, փաստաթուղթը լիովին արգելում է նավթամթերք արտահանել Իրան եւ պատիժ է նախատեսում օրինախախտ ընկերությունների համար:
Օբամայի խոսքերով, Կոնգրեսի ձեռնարկած նոր պատժամիջոցները «ամենախիստն են երբեւիցե ընդունվածներից»: Միեւնույն ժամանակ, Իրանի հետ բանակցելու հնարավորությունը իսպառ չի բացառվում:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment