Monday, July 19, 2010

Reuters. Սուրբ Խաչը հայկական զանգվածային ջարդերի լուռ վկան է

Tert.am. 19-7-2010- Բրիտանական Reuters գործակալությունը, անդրադառնալով Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին, նշում է, որ սա «հաշտեցման և խաղաղության ժեստ է» Թուրքիայի կողմից: Այս մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը: «Եկեղեցու թվացյալ հանդարտության տակ թաքնված է մինչև այսօր Հայաստանին և Թուրքիային հետապնդող խեղված անցյալը: Աշխարհով մեկ սփռված հայերն Արևելյան Անատոլիայում գտնվող այս եկեղեցին դիտում են որպես դարեր շարունակ կատարված բռնության, բռնագաղթի և զանգվածային կոտորածների լուռ վկա»,- գրում է Reuters-ը` ավելացնելով. «Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգումից հետո, որը թուրքական իշխանություններին արժեցավ 1.5 միլիոն դոլար, որպես թանգարան վերաբացվեց 2007թ.: Եվ չնայած հոգևոր այրերի խնդրանքներին` Անկարան թույլ չտվեց եկեղեցու վրա խաչ տեղադրել: Սակայն որոշ ժամանակ անց Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտարարեց, որ մինչև պատարագը եկեղեցու գմբեթին դրվելու է խաչ, և այն այնտեղից չի իջեցվելու»:

No comments: