Tert.am. 16-8-2010- Երկուշաբթի Բաքվում պաշտոնական արարողակարգային հանդիպումից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկություն է տարածել АзерТАдж գործակալությունը։
Հանդիպման ժամանակ երկու նախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական ու բարեկամական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ։
Երկրի ղեկավարներն ընդգծել են, որ Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան կնպաստի երկու երկրների միջև կապերի ընդլայնմանը։
Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment