News.am. 16-82010- Անկարան ավելի ու ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում Վաշինգտոնի համար, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տեսչության զեկույցում։
Զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի համար առավել կարեւոր են Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի եւ Իսրայելի հետ։
Բացի այդ, նշվում է, որ Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի հետաքրքրությունն աճում է ավելի արագ տեմպերով, քան այդ երկիրը զարգանում է։ Փաստաթղթում ասվում է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերություններն առավել կարեւոր են դարձել Թուրքիայի իշխանությունների ակտիվացման ֆոնին։
Պետդեպարտամենտի տեսուչները զեկույցում բարձր են գնահատել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների աշխատանքը՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն Անկարայում նոր դեսպանատան կարիք ունի։
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment