News.am. 16-82010- Թուրքիայի Շրնաքի նահանգի Շենոբա ավանի մզկիթներից մեկի բարձրախոսով օգոստոսի 15-ին հնչել է բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ելույթը։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ քրդերի պայքարի օր հանդիսացող օգոստոսի 15-ը այսկերպ են փորձել նշել Շրնաքի PKK-ի կողմնակից երիտասարդական թեւի ներկայացուցիչները։
Մզկիթի բարձախոսով հնչել է, մասնավորապես, Օջալանի տարիներ առաջ ունեցած ելույթը, որից հետո արագ մզկիթին են մոտեցել ժանդարմերիայի մարտիկները եւ օդ կրակելով ցրել են հավաքված մարդկանց:
Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, ձերբակալվել է մեկ երիտասարդ։
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment