Thursday, September 16, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301 ՀՈԴՎԱԾԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Հրանտ Դինքի եւ նրա ընտանիքի հայցերը բավարարելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` երեքշաբթի օրը կայացրած վճիռը:
Համոզմունք հայտնելով, որ դատարանի վճռին պետք է հետեւի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի վերացումը, համագումարը անհրաժեշտ է համարել Թուրքիայի ջանքերը Եվրամիության հետ բանակցություններում ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքացիական ազատություններին, ազգային եւ կրոնական հանդուրժողականությանը: Թուրքիայի հայ փոքրամասնության, հարեւան Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհի հայության համար դա ենթադրում է նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դրա հետեւանքների վերացում, ասվում է ԱՀՀ հաղորդագրության մեջ:

No comments: