Thursday, September 16, 2010

Թուրքիան մինչև օրս անարդարացիորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը. իսպանացի դատավոր

Երեկ Ստամբուլի «Ջեմալ Ռեշիթ Ռեյ» համերգասրահում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը:
«Հրանտ Դինքի» միջազգային հիմնադրամի կողմից հանձնվող մրցանակն այս անգամ տրվել է Թուրքիայից Մեհմեթ Թարհանին և Իսպանիայից դատավոր Բալթազար Գարզոն Ռեալին:
Իսպանացի դատավորը մրցանակաբաշխության ժամանակ հանդես է եկել ելույթով և մեղադրել թուրքական իշխանություններին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
«Հայոց ցեղասպանության փաստը մինչև օրս անհիմն կերպով ժխտվել և շարունակվում է ժխտվել»,- հայտարարել է Բալթազար Գարզոն Ռեալը:

No comments: