Thursday, September 16, 2010

Տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց խնդիրները առանց կողմնակի միջամտության. Ահմադինեժադ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հարավկովկասյան տարածաշրջանի ժողովուրդներն ի վիճակի են լուծել իրենց խնդիրները առանց այլ երկրների միջամտության։ Այս մասին հայտնում է ISNA–ն։
«Չկա մի խնդիր, որը տարածաշրջանի երկրներն իրար մեջ չկարողանան լուծել՝ առանց իրենց ներքին հարցերին այլ երկրների միջամտության»,– հայտարարել է Ահմադինեժադը։
Նա նաև կարևորել է տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման անհրաժեշտությունը։

No comments: