Thursday, October 21, 2010

Էրդողանը մեղադրել Եվրամիությանը

News.am. 21-10-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է իր երկրի` այդ կառույց մուտք գործելու ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու համար:
Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ծայրահեղ հիասթափված է բանակցություների ընթացքից: Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր այսքան չի սպասել բանակցությունների ավարտին: Թուրքիայի` ԵՄ մուտք գործելու բանակցությունները սկսվել են 5 տարի առաջ, բայց փակուղում են հայտնվել կիպրական հարցի պատճառով, հայտնում է Yle.fi-ն:
Ինչպես նշում է «Ռոսբալտը», Ֆինլանդիայի վարչապետ Մարի Կիվինիեմին հայտարարել է, որ Ֆինլանդիան նախկինի նման սատարում է Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալուն:

No comments: