Կայացավ հայ ֆինանսիստերի եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովի ՙՍփյուռքի մասնագիտական ներուժը Հայաստանի Հանրապետության ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում՚ թեմայով եզրափակիչ նիստը:
Ելույթներ ունեցան ՀՀ կենտորնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, Լիբանանի ՙCedarpeak՚ հոլդինգի նախագահ Ալեն Բալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը, Ֆրանսիայի ՙMarceau՚ ֆինանսական ֆինանսական կազմակերպության նախագահ Սարգիս Բեդոյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:
Նշվեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը եւ ինստիտուտներն ունեն զարգանալու ներուժ եւ միջազգային լավագույն փորձի ներդրման հնարավորություն: Այստեղ անհրաժեշտ է մասնագիտական եւ ֆինանսական ռեսուրսների ներդրման միջոցով օգտագործել Սփյուռքի ներուժը: Վաչե Գաբրիելյանը եւ ՙԱրմսերվիս՚ բանկի նախագահ Գեւորգ Մաչանյանն առաջարկեցին ստեղծել հայ ֆինանսիստների ցանց, բացահայտել Սփյուռքի կարողությունները, որպեսզի հնարավոր դառնա այն առավել արդյունավետ կիրառել ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման համար:
Ալեն Բալյանը նշեց, որ Սփյուռքի միջամտության ակտիվացման նպատակով Հայաստանում կարիք կա իրականացնելու մի շարք բարեփոխումներ` հարկային վարչարարության, մասնավոր հատվածի զարգացման, կրթության ուղղություններով: Պարոն Բալյանը հավելեց նաեւ, որ Հայաստանի համար օրինակելի կարող է լինել Լիբանանի ֆինանսական համակարգի փորձը:
Մոսկվայի Առեւտրի ֆիանասավորման բանկի միջբանկային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գայանե Մելքոնյանը ողջունելով համաժողովի անցկացման գաղափարը, ընդգծեց, որ իրենցից յուրաքանչյուրը իր բնակության երկրում ակտիվացնի աշխատանքները տեղի հայկական համայնքների հետ:
Համաժողովում եղած քննարկումները մեկ անգամ եւս հաստատեցին Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ֆինանսիստների եւ բանկիրների գործակցության անհրաժեշտությունը` հանուն համազգային խնդիրների իրականացման:
Այնուհետեւ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ամալյա Սարիբեկյանն ընթերցեց համաժողովի մասնակիցների հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է, որ Հայկական Սփյուռքի ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների զգալի մասը պատրաստ են Հայրենիք-Սփյուռք ծրագրերի շրջանակներում գործակցելու Մայր Հայրենիքի իրենց գործընկերների հետ` մասնագիտական կրթության բարելավման, այլ պետություններում ուսումնառության կազմակերպման, վերապատրաստման, մասնագիտական կատարելագործման, առաջա¬վոր փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական խորհրդատվության կազմակերպման ոլորտներում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման և համախմբման աշխատանքներով, որի հիմնական խնդիրներն են Սփյուռքում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ստեղծումը, Սփյուռքի հայ մասնագիտական ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրումը եւ համալրվող էլեկտրոնային միասնական բազայի ստեղծումը: Ինչպես հավելեց տիկին Հակոբյանը. ՙՄենք կարեւորում ենք համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծումը և համագործակցության միջավայրի ձևավորումը՚:
Գերատեսչության ղեկավարն առաջարկեց ստեղծել նախաձեռնող խումբ, որը կհամակարգի հայ ֆինանսիստերի եւ բանկիրների հետագա աշխատանքները:
Առաջարկությունն ընդունվեց միաձայն եւ ընտրվեց նախաձեռնող խմբի կազմն` ըստ երկրների:
Համաժողովի ավարտին Հ. Հակոբյանը կոչով դիմեց համաժողովականներին լինել նախաձեռնող իրենց բնակության երկրներում եւ ստեղծել մասնագիտական խմբեր, որոնք ավելի ակտիվ կապ կպահպանեն Հայրենիքի հետ: Նախարարը հորդորեց ներկա ֆինանսիստներին եւ բանկիրներին ակտիվացնել շփումները նաեւ իրենց համայքների հետ: ՙՁեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած եւ որոշակի բարձունքների հասած անհատականություն է եւ Ձեր մի այցը համայնքի դպրոց կամ որեւէ հայկական մշակութային կենտրոն կարող է խթան հանդիսանալ հայ մանուկների ոգեշնչմանը եւ նպաստել հայապահպանության դժվարին գործին: Հանուն Հայրենիք-Սփյուռք մերձեցման, Հանուն մեր Հայրենիքի բարգավաճման` մեզանից ամեն մեկը պետք է աշխատի ուժերի ներածին չափով՚, - եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը:
20.10.2010թ.

No comments:
Post a Comment