Thursday, October 21, 2010

Ահմեդօղլուն մեղադրում է Իրանին ԼՂ հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու մեջ

Diplomat.am.230-10-2010 - Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանելով Իրանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ասել է , որ «Իրանն այսօրվա դրությամբ, ամենագլխավոր արտաքին արգելքն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»։
«Այսօր Իրանն ամեն կերպ ձգտում է միջամտել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կագավորման գործընթացին»,- նշել է քաղաքագետը։
Մուբարիզ Ահմեդօղլուն ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանն արմատապես փոխել է իր դիրքորոշումը։
«Իրանը ոչ միայն չի առարկում Երևանի դիրքորոշման դեմ, որը միանշանակորեն մերժել է Թեհրանի միջնորդական առաջարկությունը, այլև գործնականում ամեն կերպ մերձենում է Հայաստանի հետ»,- ասում է Ահմեդօղլուն։

No comments: