«ԱԶԳ», 18-11-2010 - Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից ակնկալիքներն այնքան են խոշորացվում ու մատուցվում հանրությանը, որ ակնհայտորեն խնդիրներ են ծագելու իրականացնելու այդ ակնկալիքները: Դրանցից մեկն էլ ղարաբաղյան հարցի առնչությամբ ինչ-որ առաջընթաց ունենալու սպասումներն են, որոնք ստեղծվում ու սնվում են տարբեր պաշտոնյաների, լավագույն դեպքումՙ լավատեսական, եթե չասենք` հիմնազուրկ, հայտարարություններից:
Որպես կանոն որեւէ փաստաթղթի ստորագրումը կամ նման մի իրադարձության պատրաստումը գրեթե երբեք էլ չի ուղեկցվում հայտարարություններով, ուստի որեւէ բան ակնկալել Աստանայում կայանալիք գագաթաժողովից առանձնակի իրատեսական չէ: Մյուս կողմից, զուտ հանդիպումների եւ այդպիսով բանակցությունների ընթացքի պահպանման կարեւորությունը չանտեսելու մոտեցման առումով հստակ է, որ այդօրինակ հայտարարությունները գործընթացի մաս են կազմում:
Ինչեւէ, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հերթական այդպիսի հայտարարությունների շարքին եւս մեկն է ավելացրելՙ ԵԱՀԿ մշտական խորհրդում ելույթ ունենալիս նշելով, թե գագաթաժողովում քննարկելու եւ ընդունելու համար պատրաստվող փաստաթղթի բանակցությունները դժվար են ընթանում, հատկապես հակամարտություններին առնչվող դրույթների մասով:
Մյուս կողմից, հնարավորությունը, թե այդ գագաթաժողովի շրջանակներում հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եւս լավատեսության տեղիք չի տալիս, քանի որ այդ հավանական հանդիպմանը նախորդած, արդեն իսկ կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն փորձել է վարկաբեկել Մինսկի խմբի գործընթացը: Ստացվում է, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը, խոստումներին ոչ համապատասխան, որեւէ կերպ եւ ոչինչ չի կարող փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment