Friday, November 26, 2010

Դատախազությունը FBI-ից «Պզոյի գործով» օգնություն տրամադրելու հարցում չի ստացել. Սոնա Տռուզյան

HayNews.am. 26-11-2010- «Առավոտի» փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ հերքել է «ՀԴԲ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու» մասին տեղեկատվությունը: Նշենք, որ խոսքը վերաբերում է լրատավամիջոցներից մեկի հրապարակումներից մեկին, որի համաձայն` Հետաքննությունների դաշնային բյուրոն «Պզոյի գործի» նախաքննության շրջանակներում Հայաստանին է հանձնել 30 ազգանուններից բաղկացած մի ցուցակ, սակայն հայակական կողմը հրաժարվել է ցուցակում նշվածներից որևէ մեկին հանձնել ԱՄՆ-ին:
«Առավոտի» զրուցակիցը` ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ասել է. «Ցավոք վերջին շրջանում հաճախակի է դարձել տվյալ լրատվամիջոցի կողմից իր ընթերցողին չստուգված և ակնհայտ կեղծ տեղեկությունների տրամադրումը, ինչը , թերևս, հասարակության կարծիքն ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում»:
Տռուզյանը նշել է. «Հայտարարում եմ, որ ԱՄՆ-ից` ընդհանրապես և ՀԴԲ-ից` մասնավորապես, տվյալ քրեական գործով իրավական օգնություն տրամադրելու մասին որևէ հարցում չենք ստացել, չենք ստացել նաև ձերբակալման կամ կալանավորման համար անձանց ցուցակ: Ավելին, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Երևան չեն ժամանել ՀԴԲ աշխատակիցներ` որևէ քննչական գործողությունների մասնակցելու նպատակով: Հակառակի մասին պնդումներն ուղղակի մտացածին են»:

No comments: