Tert.am. 25-1-2011- Անկարայի և Կիևի միջև համաձայնություն է ձեռք բերվել երկկողմանիորեն այցագրային ռեժիմը վերացնելու առնչությամբ։ Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կիևում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ Էրդողանի այցի ընթացքում Կիևի և Անկարայի միջև ստորագրվել է 6 համաձայնագիր։ Բացի այդ, Էրդողանն ու Յանուկովիչն արձանագրություն են ստորագրել Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ ստեղծելու մասին։

No comments:
Post a Comment