News.am 26-1-2011- Թուրքիայում նկատվող փոփոխությունները դրական են անդրադառնալու Հայկական հարցի կարգավորման վրա: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:
«Թուրքիայում դրական փոփոխություններ են տեղի ունենում: Չպետք է այնպես վերաբերել, թե բոլոր թուրքերը հայերի դեմ են: Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն համարձակորեն կարողանում են իրենց աջակցութունը հայտնել հայերին: Անհրաժեշտ է այդ ամենը հաշվի առնել»,-նշեց պոլսահայ խմբագիրը՝ շեշտելով, թե Թուրքիայի ժողովրդավարացումը կնպաստի Հայկական հարցի լուծմանը:
Ռոբեր Քոփթաշը անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործի բացահայտմանն ուղղված աշխատանքներին, նշեց, թե այդ հարցում դրական ազդանշաններ են նկատվում: «Կարծես թե թուրքական իշխանությունները փորձում են ընթացք տալ Հրանտ Դինքի սպանության բացահայտմանը, քանի որ չեն ցանկանում իրենց վրա կրել այդ ծանր մեղքը»,-ընդգծեց «Ակոս»-ի խմբագիրը:
Ռոբերտ Քոփթաշը բավականին օգտակար գործ համարեց թուրքական Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեների եւ Bugun-ի թղթակցի կողմից հրատարակված գրքերը, որոնք նոր փաստեր են ներկայացնում եւ լույս սփռում Հրանտ Դինքի սպանության բացահայտման ճանապարհին:

No comments:
Post a Comment