Wednesday, January 26, 2011

Վլադիմիր Կազիմիրով. Ինչի մասին է համառորեն լռում Բաքուն

News.am. 25-1-2011- Բարդ է գտնել մի հակամարտություն, որն ավելի պատված լինի կեղծիքով, քան ղարաբաղյանը: Այդ մասին հունվարի 25-ին՝ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին նախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքով, այստեղ ուղղակի ստի ճահիճ է եւ սեփական ժողովրդի հիմարացում է ընթանում, ինչպես նշել է Կազիմիրովը, «հայտնի է, թե խոսքը, որ կողմի մասին է»:
«Օրինակ, այսօր ասում են, որ պետք է պայմանագիր ստորագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Լավ նախաձեռնություն է, բայց մի «բայց» կա, նման համաձայնագիր վաղուց ստորագրվել է, դրա տակ դրված են երկու կողմերի նախագահների եւ պաշտպանության նախարարների ստորագրությունները: Փաստաթուղթը ստորագրվել է 1995թ. փետրվարի 4-ին: Ինչո՞ւ է Բաքուն լռում այդ մասին»,-հռետորական հարց է տվել Կազիմիրովը:
Ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության ֆեդերացիայի նախագահ Սոյուն Սադիկովը հակաճառել է, թե ժամանակները փոխվել են, ինչին ի պատասխան Կազիմիրովն ասել է, թե «բոլորին հայտնի կողմը հրաժարվել է հրադադարի տարրական պահանջից՝ զորքերի հանումից»:
«Բայց հրադադարի պայմանագրից 1,5 ամիս անց այդ կողմը հրաժարվեց կատարել պահանջը, սկսեց ավելի մոտ փորել խրամատները, որ օգտագործի ոչ միայն դիպուկահար հրացանները, այլեւ ձեռքի նռնակները»,- վրդովվել է Կազիմիրովը, իսկ Սադիկովը պարզապես լռել է:

No comments: