Friday, January 21, 2011

«Երկիր». Գարեգին Երկրորդին վիրահատել են

Մեր հավաստի տեղեկություններով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ վեհափառն այս օրերին բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։ Նրան վիրահատել են և վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վեհափառն այժմ գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում։ Տեղեկությունը ճշտելու նպատակով, փորձեցինք կապվել Մայր Աթոռի լրատվական բաժնի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանող չկար։ Քարտուղարության աշխատակիցն ասաց՝ հավանաբար տեղեկատվական համակարգի աշխատողները սենյակում չեն։ Հենց քարտուղարությունից ճշտելու փորձը ձախողվեց։ Աշխատակցուհին հարցը լսելուց հետո, կոպիտ ձայնով պատասխանեց և ցած դրեց լսափողը։

No comments: