«Ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, թե «վերջին տարիներին հայաստանաբնակ և օտար երկրներում ապրող մեր շատ հայրենակիցներին սկսել է գրավել Չեխիայի Հանրապետությունում անշարժ գույք ունենալու գաղափարը»:
Օրաթերթը, հղում անելով իրեն հասած տեղեկություններին, նշում է, որ «Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Պրահայում տներ են կառուցում: Մասնավորապես` Աշոտ Գիզիրյանն արդեն ավարտել է իր տան կառուցումը, իսկ Ալիկ Սարգսյանի տան կառուցման աշխատանքները դեռևս շարունակվում են»:
No comments:
Post a Comment