Wednesday, January 26, 2011

Աբդուլլահ Գյուլ. «Մենք Ցեղասպանություն եզրույթը չենք ընդունում»

Tert.am. 25-1-2011- Ստրասբուրգում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, որից հետո պատասխանել է ԵԽԽՎ–ում պատվիրակությունների ներկայացուցիչների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը։
Ի պատասխան ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցչի այն հարցին, թե «Ողջ աշխարհն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ե՞րբ է Թուրքիան ճանաչելու այդ փաստը», Թուրքիայի նախագահը հայտարարել է.
«Մենք ճիշտ չենք համարում Ցեղասպանություն բառը և չենք ընդունում այն։ Եթե կան հարցեր, խնդրեմ, կարող ենք դրանք միասին քննարկել… Մենք Թուրքիայի Հանրապետության հիւմնադրումից ի վեր մենք առաջ ենք նայում։ Մյուս կողմից գեղեցիկ հարց է։ Մենք բացում ենք մեր արխիվները, դուք էլ ձերը բացեք, և քննարկենք հարցը»։
Գյուլը հայտարարել է նաև, որ Անկարան աջակցում է Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության և համագործակցության վրա հիմնված բնագավառի ձևավորմանը։

No comments: