Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների մասնակցությամբ երեկ Երևանում, Մելիք Ադամյան 2/1 հասցեում տեղի ունեցավ Շվեյցարիայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Մասնակցում էին նաև շվեյցարական պատվիրակության անդամներ, Հայաստանի ԱԺ պատգամավորներ։
Շվեյցարիայի կառավարության Դաշնային խորհրդի կողմից Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կոնստանտին Օբոլենսկին, որը Հայաստանում Շվեյցարիայի նախկին դեսպանության գրասենյակի ղեկավարն է եղել։ Դեսպանատան բացման խոսքում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը նշեց, որ Շվեյցարիայի կողմից Երևանում դեսպանատան բացումը վկայում է երկու երկրների հարաբերությունների գերազանց զարգացումը։ Դեսպանի դիտարկմամբ՝ Դաշնային խորհրդի կողմից դեսպանատան բացման որոշումը ավելի բարձր մակարդակի կհասցնի երկկողմ դիվանագիտական հարաբերությունները։
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի դեսպանատան բացումը կարևոր քայլ համարեց երկու երկրների հարաբերությունների, հատկապես «վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին»։ ԱԳ նախարար Նալբանդյանը երկկողմ հարաբերությունները բնութագրելու համար հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հրամանով Շվեյցարիայում դեսպան է նշանակվել աշխարհի ամենանշանավոր հայերից մեկը՝ Շառլ Ազնավուրը։
«Շվեյցարիան և Հայաստանը հարաբերությունների երկար ուղի են անցել հարստացած մարդկային շփումներով և գաղափարների փոխանակմամբ»,- ասաց Շվեյցարիայի նախագահը։ Նա վստահություն հայտնեց, որ դեսպանատան բացմամբ ավելի կսերտանան երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։ «Շվեյցարիայի դեսպանատան ներկայությունը նաև ցույց է տալիս, որ բացի եվրոպական կազմակերպությունների ներսում, մասնավորապես, ԵԽ-ում մեր միջև հաստատված համագործակցությունից Շվեյցարիայի կառավարությունը ձգտում է մեր մայրցամաքում ուղիղ երկխոսություն ծավալել հնարավորինս մեծ թվով պետությունների հետ»,- ընդգծեց Շվեյցարիայի նախագահը։

No comments:
Post a Comment