Friday, April 1, 2011

Գ. Մինասյան. Նմանատիպ առաքելություն պետք է իրականացվի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում

Panorama.am. 31-3-2011- «Դաշտային առաքելության զեկույցի վերաբերյալ ամբողջական գնահատականներ կարելի է ներկայացնել միայն այն ժամանակ, երբ նմանատիպ դաշտային առաքելություն կիրականացնի Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներում՝ Շահումյանում, Մարտակերտի և Մարտունու արևելյան հատվածներում»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության ներկայացրած ամփոփ զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նա անթույլատրելի է համարում այն իրավիճակը, երբ դաշտային առաքելություն իրականացվում է միայն ԼՂՀ տարածքում, քանզի այս իրավիճակը կարող է ադրբեջանական կողմին ոչնչով չհիմնավորված պատրանքների տեղիք տալ:
«Ակնհայտ է, որ ԼՂ հարցում միայն հավասարակշռված մոտեցումը կարող է բերել ցանկալի արդյունքների: Այս պարագայում, ադրբեջանցիների կողմից բարձրացվող, այսպես ասած, «օկուպացված տարածքների» հարցը հենց պետք է վերաբերի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին, այն է՝ ԼՂՀ-ի անբաժան մաս համարվող Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու արևելյան հատվածներին»,- ասաց պատգամավորը:

No comments: