Panorama.am. 5-7-2011- Եթե Իրանի նկատմամբ որևէ սպառնալիք լինի, ապա Իրանը պատրաստ է փակել Հորմոզի նեղուցը, որտեղով, որ անցնում է համաշխարհային նավթամթերքի 40 տոկոսը:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղրոդմամբ` Պարսից ծոցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից անցկացվող զորավարժության ժամանակ հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Ալի Ջաաֆարին:
«Վերջերս Սաուդյան Արաբիան, երբ հայտարարեց, որ եթե որևէ պարագայում Իրանի նավթի արտահանումը նվազի, կամ ընդհատվի, ապա իր նավթը կարող է զբաղեցնել իրանական նավթի արտահանման տեղը, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունն ավելացավ և իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին զգուշացրեց Հորմոզի նեղուցի մասին, որի փակումը ռազմավարական քայլ կլինի»,-նշում է «իրդիփլոմասի» կայքի մեկնաբանը:
Իրանական կայքը, հղում կատարելով ամերիյան «Ասոշիեյթիդ Փրեսս» գործակալությանը, գրում է, որ Հորմոզի նեղուցի փակման մասին խոսկացություններն առարկայական դարձան հատկապես այն ժամանակ, երբ Իրանին պատկանող սուզանավերը հայտնվեցին Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ջրերում:

No comments:
Post a Comment