«Լրագիր» 5-7-2011- Սարդարապատ նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով Սահմանադրության 16-րդ տարեդարձին, ասել է, որ հետաքրքիր է` մեր սահմանադրության օրը նշվում է ամերիկյան սահմանադրությունից մեկ օր հետո. դա հենց այն մեկ քայլն է, որը բաժանում է ողբերգությունը կատակերգությունից:
Նրա խոսքով, մեզանում սահմանադրություն չկա, այն գրքույկը, որը ժամանակ առ ժամանակ արտատպում են որոշ փոփոխություններով, ոչ մի առնչություն չունի մեր իրական կյանքի հետ, առաջին տողից մինչև վերջին տողը ծաղրանք է և հակասում է այս կյանքի ամեն քայլափոխին` սկսած նրանից, որ թեև ըստ սահմանադրության` իշխանությունը պատկանում է ժողովրդին, այնինչ իրականում իշխանությունը կողոպտված է մի քանի ընտանիքների ջանքերով: Տիգրան Խզմալյանի խոսքով, սահմանադրությունն այն տերևն է, որով փորձում են ծածկել մեր երկրի մերկությունը:
Նրա խոսքով, մեզ ոչ թե նոր սահմանադրություն է պետք, այլ նոր համակարգ, որի օրոք սահմանադրությունը, ինչպես նաև այլ օրենսդրական նորմեր կգործեն, որի օրոք մարդու կյանքն արժեք կունենա, մարդիկ կհարգեն իրար և սեփական պետությունը, ինչը ոչ այնքան նոր սահմանադրության, որքան նոր համակարգի խնդիր է:
Սահմանադրության 16-րդ տարում ուրախանալու առի՞թ չկա մեր հարցին պատասխանում է. «Բավական է հարցնել մարդկանց, պարզ է դառնում, որ սա ծաղրանք է, մարդիկ չեն հարգում սեփական սահմանադրությունը, սեփական պետությունը, որովհետև պետությունն էլ իրենց չի հարգում: Եթե իրավիճակը փոխվի, այդ փոխադարձ հարգանքը անմիջապես կստեղծվի», ասել է Տիգրան Խզմալյանն, ավելացնելով, որ Սարդարապատ նախաձեռնությունը ստեղծված է հենց այս իրողությունը փոխելու համար:
Նա նաև նշել է, որ իրենք հենց այս պահին էլ զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքով, պատրաստվում են Արցախի ազատագրված տարածքներում ճամբար կազմակերպել, որտեղ Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից մեծ թվով մտավորականներ են գալու:
«Սա ամենօրյա աշխատանք է, որի նպատակը մեկն է` համակարգափոխություն», ավելացրել է Տիգրան Խզմալյանը:

No comments:
Post a Comment