Հետևելով Դաշնակցության վերջին տարիների այսպես կոչված ընդդիմադիր գործունեությանը, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում հումորի և երգիծանքի օրերի ժամանակաշրջանում, որի շրջանակում էլ Դաշնակցությունը ներկայացնում է իր ծրագրերը: Բանն այն է, որ Դաշնակցության ընդդիմադիր կերպարանավորումը ոչ միայն ընդդիմություն գաղափարն են վարկաբեկում, այլ նաև ազգայնականության գաղափարն ընդհանրապես: Պարզվում է, որ Դաշնակցությունը ոչ միայն ընդդիմություն լինել չգիտե, այլ նաև չգիտե լինել ազգայնական և ըստ արժանվույն ներկայացնել չորս հազար տարվա պատմություն և ավանդույթներ ունեցող ազգի բողոքն ընդդեմ ազգային շահը ոտնահարող մի գործընթացի, որ նախաձեռնել է իբր թե մեկ այլ ազգայնական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Այլ կերպ եթե ձևակերպելու լինենք` նայելով Սերժ Սարգսյանի գործողություններին, նրա անվերապահ համաձայնողական արտաքին քաղաքականությանը, նույնիսկ ամենաազատական մարդը երևի թե կցանկանա դառնալ ազգայնական, բայց նայելով Դաշնակցության ազգայնական գործողություններին, ամենաազգայնական, նույնիսկ ազգայնամոլ մարդը կհիասթափվի ազգայնականությունից և կերդվի լինել ծայրահեղ լիբերալ: Այսինքն` իշխանությունն ու Դաշնակցությունը ձեռք ձեռքի տված Հայաստանում, ըստ էության, վարկաբեկում են երկու հիմնական քաղաքական գաղափարախոսությունները` ազգայնականությունն ու լիբերալիզմը, դրանց բոլոր երանգներով և հարակից ուղղություններով: Թե ո՞րն է դրա նպատակը` երևի թե դժվար չէ հասկանալ կամ գուշակել:
Բանն այն է, որ ցանկացած գաղափարախոսություն, անկախ այն բանից, թե դա որքանով է երկրում հանրայնորեն ընդունված, ընկալելի, տարածված, վտանգ է ներկայացնում այն ուժերի համար, որոնք քաղաքականությունն օգտագործում են ընդամենը սեփական քրեա-գործարարական հավակնություններն ու ախորժակը սքողելու և ծածուկ բավարարելու համար: Այսինքն` եթե գաղափարախոսությունը անգամ չունի հասարակության 10 տոկոսի հավանությունը, միևնույն է, իշխանության համար վտանգավոր է, քանի որ Հայաստանի իշխանությունն ինքը ապագաղափարական երևույթ է:
Գաղափարախոսությունն իշխանության համար պատի104ց կախված զենք է, որը կարող է մի օր «կրակել», հետևաբար պետք է այդ զենքը չլինի պատի վրա, չլինի որևէ տեղ ընդհանրապես: Իշխանությունն ու Դաշնակցությունը, եթե համարենք, որ նրանք ինչ-որ առումով, այդուհանդերձ, առանձին են, ըստ էության հենց այն քրեա-գործարարական համակարգն են կազմում, որի համար ցանկացած գաղափարախոսություն անհրաժեշտ է միայն սքողվելու, ձևի համար: Այսինքն` նրանք ազգայնականությունն ու ազատականությունը քաշել են իրենց վրա, և դա է նրանց համար կարևորը, իսկ որ այդ գաղափարները կարող են վարկաբեկվել իրենց վրա լինելով` բացարձակապես նրանց հոգը չէ: Ավելի լավ, թող վարկաբեկվեն և կեղտոտվեն, որպեսզի իրենցից բացի որևէ մեկի վրա այլևս չլինեն, որևէ մեկը չցանկանա այդ կեղտոտ գաղափարները իր վրա վերցնել` լավ իմանալով, որ վերցնելով վարկաբեկվելու է:
Այլ կերպ ասած` մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ իշխանական դաշինքը ձեռնամուխ է եղել Հայաստանում ցանկացած, հնարավոր ամեն մի գաղափար և գաղափարախոսություն մինչև վերջ վարկաբեկելու գործին, սեփական անվտանգությունից ելնելով: Երկու տարի առաջ հայ-թուրքական արձանագրությունների, այժմ ղարաբաղյան խնդրի շուրջ իբր թե սկիզբ առած ներքաղաքական քննարկումների տեսքով մենք իրականում ականատես ենք լինում հենց այդ գործընթացին: Ստացվում է, որ մի զարկով փաստացի փորձում են խփել երկու նապաստակ` հիմնովին գաղափարազրկել հասարակության մտահորիզոնը, հասարակությանը անհաղորդ դարձնել գաղափարական և գաղափարախոսական որևէ դրսևորման, որ կարող են ունենալ քաղաքական դաշտի այլ ուժերը` իրական և անկեղծ ընդդիմության դիրքերից հանդես եկող, և միևնույն ժամանակ ստեղծել իբր հայ-թուրքական հարաբերության շուրջ ներքաղաքական լուրջ և բուռն քննարկումների պատրանք, որ իբր առկա է լուրջ ազգայնական ընդդիմություն, որին դիմագրավելով իշխանությունն, այդուհանդերձ, գնում է համարձակ և վճռական քայլերի և բարելավում է հայ-թուրքական հարաբերությունն ու տարածաշրջանի սահմանները բացում:
Այդ ամենն իրականում ծիծաղելի է, եթե նայում ես Դաշնակցության բողոքի ակցիաներին, հայտարարություններին իսկ խորքում բավական վտանգավոր, երբ հասկանում ես, թե որն է դրանց բուն նպատակը: Հասկանում ես, որ իրականում խնդիրը կարծես թե շատ ավելի լայն է, քան միայն հայ-թուրքական հարաբերությունը և կամ ղարաբաղյան կարգավորումն ու դրանց արդյունքը կամ հետևանքը: Լայն է ոչ այն իմաստով, որ գործընթացը շոշափում է նաև այլ տերությունների, մասնավորապես գերտերությունների շահեր, առնչվում է Ղարաբաղի խնդրին, տարածաշրջանային քաղաքական և տնտեսական կոնֆիգուրացիաների փոփոխությանը: Խոսքն այդ լայնության և ընդգրկման մասին չէ, այլ այն հետևանքի, որ գործընթացը կարող է ունենալ Հայաստանի համար, Հայաստանի ներքին կյանքի համար:
Հայ-թուրքական սահմանը, որի բացումով տնտեսական էֆեկտներ էին խոստանում իշխանությունն ու մերձիշխանական փորձագետները, իրականում եթե նույնիսկ լցնի տնտեսությունն ինչ-որ բանով, դատարկելու է հանրային գիտակցությունը, այն լիովին ապագաղափարականացնելու է, կոդավորելու է ցանկացած գաղափարի դեմ, այդպիսով ամայացնելով ներքին քաղաքական կյանքը: Իսկ դա նշանակում է քրեապետության հարատևության ապահովում, քանի որ քրեապետության միակ սպառնալիքը կարող է լինել հանրային որևէ գաղափարի շուրջ հասարակության քաղաքացիական մոբիլիզացիան: Երբ հիմնարար կերպով վարկաբեկվում են գաղափարական բոլոր ուղղությունները, երբ հանրության գաղափարական «կոշտ սկավառակը» լցվում է «վիրուսով», քրեապետությունն այլևս իրեն զգալու է ապահով և անվտանգ:
Ահա հայ-թուրքական հարաբերության կարգավորման և ղարաբաղյան կարգավորում բուն սահմանները, որոնց ձգտում է իշխանական դաշինքը` ազգայնական «ընդդիմության» հետ միասին: Հետևաբար ծիծաղելու և մտահոգվելու ընտրության առջև կանգնած հայ հասարակության համար, թերևս, ընտրությունը պետք է կանգ առնի երկրորդի վրա: Այսինքն` կարելի է Դաշնակցության վրա ծիծաղել, բայց ոչ շատ երկար, քանի որ կան մտածելու բաներ, որոնք պահանջում են լուրջ մտորումներ: Ավելին` Դաշնակցությունն ու իշխանությունը դեմ էլ չեն լինի, որ հասարակությունն այդ բողոքի ակցիաներից ծիծաղից ուշագնաց էլ լինի, կարևորը, որ իրենք «ապրած կենան»:
Արամ Ամատունի

No comments:
Post a Comment