HayNews.am.5-7-2011- Թուրքական «Զաման» պարբերականը հոդված է պատրաստել, որում խոսվում է Թուրքիայում Ղուրանի (մուսուլմանների սուրբ գիրք) համար արծաթե կազմեր պատրաստող լավագույն վարպետներից մեկը հանդիսացող Արարատ Չաթալբաշյանի մասին:
Արարատի կողմից արծաթապատված Ղուրանները մեծ պահանջարկ են վայելում Թուրքիայում: Նա երբեք անգործ չի մնում. նրա մոտ միշտ հերթեր են: Բացի Ղուրանի կազմի պատրաստումից, լինում են նաև այլ պատվերներ:
Մասնավորապես, ստամբուլաբնակ մի գնչու հարսի համար նախատեսված աթոռի վրա արծաթից փորագրություններ անելու համար երիտասարդ վարպետին 10 հազար դոլար է վճարել:
Արարատը նշում է, որ իր գործին մեծ պատասխանատվությամբ է վերաբերում, քանի որ ինքն աշխատում է մի բանի վրա, որը մարդկանց համար սրբություն է:
Հայ վարպետն իր աշխատանքներում օգտագործում է նաև Օսմանյան կայսրության լավագույն արծաթագործների ավանդույթները:
Արարատին արծաթագործության հետ ծանոթացրել է հայրը, և երիտասարդ վարպետը մեծ հաջողությամբ շարունակում է հոր գործը Ստամբուլի հին թաղամասերից մեկում գտնվող փոքրիկ արհեստանոցում:

No comments:
Post a Comment