Tuesday, July 5, 2011

Թուրքիայում անհանգիստ է. այժմ էլ` պայթյուն Անկարայում

HayNews.am.5-7-2011-Թուրքիայում այսօր անհանգիստ է: Հարավարևելյան Հաքքարի քրդաբնակ նահանգում 2 թուրք զինվորների սպանությունից հետո այժմ էլ պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաք Անկարայում:
«Դողան» գործակալության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Անկարայից Էսքիշեհիր ուղևորվող զինվորական բեռնատարում: Դեպքի վայրում հայտնաբերվել է մալուխ, որը միացված է եղել ակումուլյատորային մարտկոցին:
Պայթյունի հետևանքով ևս 4 մեքենա է վնասվել: Զինվորական բեռնատարի վարորդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունն արդեն սկսել է գործի քննությունը:

No comments: