Monday, August 29, 2011

Թեհրան 43. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում նշել են Իվան Աղայանցի 100-ամյակը

News.am. 29-8-2011- Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում նշել են հայրենական հայտնի հետախույզ Իվան Աղայանցի 100-ամյակը։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աղայանցը ղեկավարել է խորհրդային հետախուզական խումբը Իրանում, որտեղ «չտեսնված ունակություններ է դրսեւորել հետախուզական աշխատանքում»։
1943 թվականին Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի եւ Ուինսթոն Չերչիլի հանդիպումը՝ հռչակավոր Թեհրանի կոնֆերանսը: Խորհրդային հետախուզության շնորհիվ ժամանակին տեղեկություններ են ստացվել ֆաշիստների՝ «մեծ եռյակի» դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու պլանների մասին։ Խորհրդային հետախուզական խմբի եւ անձամբ Աղայանցի ջանքերով, բացահայտվել է ֆաշիստների գործակալային ցանցը, որը ղեկավարում էր Օտտո Սկորցենին, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

No comments: