Tert.am. 29-8-2011- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովն ասել է, որ կան արտաքին ուժեր, որոնք փորձում են փչացնել վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև առկա եղբայրական և բարեկամական հարաբերությունները։
«Ես ցանկանում եմ լուրջ նախազգուշացում անել։ Կան դրսի ուժեր, որոնք փորձում են Վրաստանում ապրող ադրբեջանցիների խնդիրներն իրենց նպատակների համար օգտագործել և փչացնել հարաբերություններն ադրբեջանցիների և վրացիների, Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Չարաշահելով ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը՝ արտաքին ուժերը ցանկանում են փչացնել երկու ժողովուրդների միջև հարաբերությունները»,–ասել է Հասանովը։
Նա նաև երկու երկրների ժողովուրդներին կոչ է արել զգոն լինել և պրովոկացիաների չենթարկվել։

No comments:
Post a Comment