Wednesday, August 10, 2011

BBC. Նոր Բաքվի հաղթողներն ու պարտվողները

News.am. 10-8-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ջենի Նորտոնի հոդվածը` հրապարակված BBC-ի կայքում:
Բաքվի կենտրոնում ես հենց մտնում եմ Շամսի Բադալբեյլիի փողոց` ինձ շփոթված եմ զգում: 19-րդ դարի այս հաճելի փողոցի ցածրահարկ շենքերով կողմը քանդված է: Մյուս կողմում մնացել են կիսաքանդ տներ, որոնց եւս կարճ կյանք է սպասվում: Այս ամենը տեղանքի վերապլանավորման մի մասն է: Իմ այցելության օրը մարդու իրավունքների պաշտպանության տեղական կազմակերպությունը բողոքի գործողություն էր կազմակերպել այդ փողոցում: Երիտասարդը տան պատին սեփականության իրավունքը պաշտպանող կարգախոսեր էր գրում: Տեղի բնակիչները հավաքվում են: Բոլորն էլ վրդովված են: Նրանք ցնցված են իրենց տների կորստի պատճառով: Բնակիչների վտարումը կազմակերպվել է դատական ընթացակարգերով:
«Մեզ երկու շաբաթ են տվել` իրերը հավաքելու եւ հեռանալու համար: Մեր «ոչ» ասելուց հետո գիշերը մեր տուն եկավ ոստիկանությունը: Նրանք բղավում եւ անպատվում էին մեզ: Ամբողջ կյանքում ազնիվ աշխատել եմ այս երկրի համար: Ի՞նչ ենք արել, որ այսպիսի վերաբերմունքի ենք արժանանում»:
Այդ ամենը նավթային եկամուտներով սնուցվող քաղաքային զարգացման ծրագրի մութ կողմն է: Այդ ծրագրի իրագործման արդյունքում Ադրբեջանի մայրաքաղաքն արագ տեմպերով նմանվելու է Դուբային:
Շամսի Բադալբեյլի փողոցում վտարումներն ու բողոքները շարունակվում են: Բնակիչների միակ հույզը ցասումն է: Նրանք ստորացված են զգում իրենց քաղաքային պաշտոնյաների վերաբերմունքից: Նոր քաղաքի երազանքի իրագործման ճանապարհին ոտնահարվում են աղքատ շերտերի իրավունքները: Այդ նոր քաղաքը, կարծես` ավելի աղքատ է, քանի որ կառուցվում է ամենախոցելի բնակիչների կյանքի փլատակների վրա:

No comments: