Wednesday, August 10, 2011

Իրանցիների հանցագործությունները Երևանում հիմնականում առնչվում են թմրանյութի առքուվաճառքին

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան խնդրանքով ոստիկանության «02» հաղորդաշարով եւ օպերատիվ ամփոփագրերով «Իրանի քաղաքացիներ» բառակապակցության փոխարեն հաճախ նշվում է «այլ երկրի քաղաքացիներ» ձեւակերպումը: Բանն այն է, որ որպես կանոն Իրանի քաղաքացիների հանցագործություններն առնչվում են թմրանյութի առքուվաճառքի հետ, ինչն այնքան էլ հաճելի չէ Իրանի դեսպանատան ներկայացուցիչների համար: Ինչպես հաղորդեցին 6-րդ վարչության «Ժողովուրդ»-ի աղբյուրները, եղել են դեպքեր, երբ Իրանի քաղաքացիները փորձել են Երեւանից տրանզիտով Թաիլանդ տեղափոխել մեծ քանակությամբ թմրանյութեր ու բռնվել են:

Ի դեպ, «Ժողովուրդ» թերթի` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ հունիսի սկզբներին հայաստանցի տաքսու վարորդի վրա հարձակում կատարած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն պատրաստվում են ուղարկել դատաբժշկական փորձաքննության` պարզելու, թե արդյոք նա չի տառապում հոգեկան հիվանդությամբ: Հիշեցնենք, որ ըստ կասկածների` իրանցին ցանկացել էր թունավորել նաեւ Շոռշոռի ջրամբարը` այնտեղ ինչ-որ սրվակներ նետելով: Սակայն հասարակության շրջանում եղած այս կասկածները ոստիկանությունն ամեն կերպ փորձում է հերքել` նշելով, թե պարսիկի ձեռքին գտնվել են ոչ թե ինչ-որ սրվակներ, այլ մկան սոսինձ: Թե ինչ է մկան սոսինձը, հավանաբար միայն ոստիկանությունը գիտի:

No comments: