Wednesday, August 10, 2011

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը մեղադրվել է Իրանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ

Panorama.am. 9-8-2011- «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի» (ԱԱԿ) ներսում դիմակայությունը շարունակվում է: ԱԱԿ Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Սաֆթար Ռահիմլին խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիին մեղադրել է Իրանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ:
«Ազադլիգի» փոխանցմամբ` նա հայտնել է, որ ԱԱԿ-ի` Բաքվում անցկացված 11-րդ համագումարում պարզ է դարձել, որ Սաբիր Ռուստամխանլին կորցրել է կառույցում ունեցած իր ազդեցությունը: Նա դա բացատրել է նրանով, որ կառույցի վարչական խորհրդի անդամ Ս.Ռուստամխանլին խորհրդի նոր կազմի ընտրության ժամանակ ամենաքիչ ձայներն է հավաքել: Նրա խոսքով` ԱԱԿ ներսում ասեկոսեները սկսվել են 11-րդ համագումարից հետո, որի հեղինակները Ս.Ռուստամխանլըն ևԱյդար Թաղիզադեն են:
Ս.Ռահիմլին ասել է, որ Ս.Ռուստամխանլին ԱԱԿ-ը վերածել է ընտանեկան կառույցի: Նա նաևնշել, որ Ս.Ռուստամխանլին Իրանի հետ կապված անձ է: «Սաբիր Ռուստամխանլին ցանկացած պահի հանդիպման է գնում Իրանի դեսպանատուն: Նա ներկա է լինում նաևԻրանի հետախույզների մասնակցությամբ անցկացվող հանդիպումներին»,- ասել է Ս.Ռահիմլին:

No comments: