News.am. 24-12-2011- «Անձամբ ինձ համար անցնող տարում ամենակարեւորը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն էր»,- այս խոսքերով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցն սկսեց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` ընդգծելով, որ վերջերս երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով հանդիպումները լավատեսություն են ներշնչում:
«Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործընթացն իրականցվում է ամենբարձր մակարդակով: Սա մեր փոխհարաբերություններում ամենագլխավոր ձեռքբերումն է»,-հայտարարեց Ցինցաձեն:
Պատասխանելով հարցին, թե այդ պարագայում ինչպես է, որ նախօրեին ընդունված Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Հայաստանի հետ հարաբերությունները համարվում են «սերտ եւ գործընկերային», իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները` «ռազմավարական», քաղաքագետն ասաց. «Կարծում եմ` դա պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությամբ: Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե Ռուսաստանի, թե Վրաստանի ռազմավարական գործընկերը: Քանի դեռ Վրաստանում Ռուսաստանն ընկալվում է որպես թշնամի, խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի ռազմավարական գործընկերության մասին»:
Սակայն, քաղաքագետի կարծիքով, դա որեւէ կերպ չի անդրադառնա Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների վրա. «Հենց որ ռուս-վրացական հարաբերությունները ջերմանան, ձեւակերպումները եւս կփոփոխվեն: Թեեւ առանց ձեւակերպումների էլ վրաց -հայկական հարաբերությունները ռազմավարական դաշնակիցներին բնորոշ ռացիոնալ հատիկ ունեն»,-հայտարարեց Ցինցաձեն:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջանի ընթացքում հաստատել է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգը: Փաստաթղթում գլխավոր սպառնալիքների եւ մարտահրավերների թվում նշվում է Ռուսաստանի կողմից «Վրաստանի տարածքների օկուպացիան», «Ռուսաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի ռիսկը», ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ակտերի կազմակերպումը»:

No comments:
Post a Comment