Saturday, December 24, 2011

Հայոց ցեղասպանության քննարկումն այսուհետ պետք է երրորդ երկրներին հանձնել. պոլսահայերը դատապարտում են Թուրքիայի ժխտողականությունը

Tert.am. 24-12-2011- Մի խումբ պոլսահայ ակտիվիստներ դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն են տարածել, որում դատապարտել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը։
Ինչպես գրում է Թուրքիայում հրատարակվող «Մարմարա» պարբերականը, հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից պաշտպանված «խոսքի ազատությունը» իրականում ժխտողականության պաշտպանություն է։
Հաղորդագրության մեջ պոլսահայերը նաև դատապարտել են թուրքական կողմի այն պնդումը, թե խորհրդարանականները չպետք է պատմության մասին վճիռ կայացնեն։ «Եթե դա ճիշտ է, ուրեմն մենք այլևս Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ որևէ բան չպե՞տք է կարողանանք Թուրքիայի խորհրդարանից ակնկալել»,–նշվում է հաղորդագրությունում։
Տեքստում ասվում է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն այսուհետ պետք է երրրոդ երկրներին հանձնել։

No comments: