Tert.am. 23-12-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր անդրադարձել է այդ երկրի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասապանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և թուրքական կողմին կոչ արել հարգել իրենց համոզմունքները։
«Ես հարգանքով եմ վերաբերվում մեր թուրք ընկերներին։ Թուրքիան շատ մեծ երկիր է և շատ մեծ մշակույթ ունի։ Սակայն, նրանք ևս պետք է հարգանքով վերաբերվեն մեր դիրքոշմանը»,– ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ՝ Պրահայում հայտարարել է Սարկոզին։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիան «որևէ մեկին դասեր չի տալիս, և չի ցանկանում, որպեսզի իրեն դասեր տան»։
Նշենք, որ Սարկոզին Պրահա էր ժամանել՝ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։
Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը մարտին պետք է քննարկվի Վերին պալատում՝ Սենատում։ Նշենք, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո օրինագծի ձևակերպումը փոխարինվել էր «Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձևակերպմամբ:
Օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։
«Մենք հնարավոր ամեն բան անելու ենք, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի Աֆրիկայում Ֆրանսիայի կողմից կատարված ցեղասպանությունը»,–հավելել էր նա։

No comments:
Post a Comment