Saturday, December 24, 2011

Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը մեզ համար անընդունելի է. Մամեդյարով

Tert.am. 23-12-2011- «Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը մեզ համար անընդունելի է։ Եթե նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտում 100 տարի առաջ տեղի ունեցածի հանդեպ, ապա թող իրենց վերաբերմունքն արտահայտեն նաև Խոջալուի ցեղասապանության, մեկ միլիոն ադրբեջանցիների փախստական, հարկադիր գաղթական դառնալու փաստի առնչությամբ»,–ադրբեջանական «ԱՊԱ» գորածակալության հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Մամեդյարովը հավելել է, որ այդ որոշումն «ընդամենը խնդիրներ է ստեղծելու»։
Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը մարտին պետք է քննարկվի Վերին պալատում՝ Սենատում։ Նշենք, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո օրինագծի ձևակերպումը փոխարինվել էր «Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձևակերպմամբ:




No comments: