«Լրագիր» 24-12-2011- Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին հաստատել է երկրի Ազգային անվտանգության ռազմավարությունը:
Այս փաստաթղթում Հայաստանի հետ հարաբերությունները որակված են սերտ գործակցություն, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական համագործակցություն և շեշտվում է, որ Թբիլիսին երկու երկրների հետ ունի ավանդական բարիդրացիական հարաբերություններ:
Փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը Վրաստանի համար «մարտահրավեր» է: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված դիմակայության վերսկսումը կթուլացնի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների անվտանգությունը եւ կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճին»,- ասվում է փաստաթղթում:
Վրաստանը Թուրքիային համարում է «առաջատար տարածաշրջանային գործընկեր»:
Ռազմավարության մեջ հատուկ ուշադրություն է հրավիրված ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ հարաբերություններին, իսկ ԱՄՆ-ի հետ գործակցությունը պետք է զարգանա «Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործակցության հռչակագրին համահունչ»:

No comments:
Post a Comment