News.am. 24-12-2011- Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը քննադատության է ենթարկել Նիկոլա Սարկոզիին` խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ, հաղորդում է «Le Monde»-ը:
«Ափսոսանք եւ վրդովմունք է հարուցում այդ առիթի օգտագործումը` սկսել նոր օրինագծի քննարկում, որի վերաբերյալ կառավարությունն արդեն ասել է, որ Սենատ չի փոխանցի»,-վրդովմունքով ասել է թեկնածուն` միաժամանակ Սարկոզիին մեղադրելով քարոզչական քայլերի մեջ:
«Սոցիալիստները քվերակել են այդ օրինագծի օգտին, եւ դա նորմալ է, քանի որ նրանք նմանատիպ օրինագծի կողմ էին քվեարկել նաեւ հինգ տարի անց: Ինչո՞ւ մենք կորցրեցինք հինգ տարի: Ինչո՞ւ է նախագահն արթնանում իր ժամկետի ավարտին: Հարցադրում անել` նշանակում է պատասխանել դրան. դա նախընտրական արշավ է»,-ասել է Օլանդը` դժվարանալով խոսել Թուրքիայի հետ ներկայիս իրավիճակի հետեւանքների մասին:

No comments:
Post a Comment