Saturday, December 24, 2011

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սարկոզիին՝ օրինագծի ընդունման կապակցությամբ

Սերժ Սարգսյանն երեկ նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա¬պարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից և Երևանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում արտասանած Ձեր վճռական խոսքերից ընդամենը երկուսուկես ամիս անց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնա-ռության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշ¬տեցմանը Ձեր նվիրվածության»,-ասված է նամակում, որը տարածել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

No comments: