Saturday, December 31, 2011

Թուրքիայում հայկական բողոքական եկեղեցին պահանջում է հայկական նախկին մանկատան տարածքի վերադարձը

Tert.am. 30-12-2011- Թուրքիայում հայկական բողոքական եկեղեցին պահանջում է հայկական նախկին մանկատան տարածքի վերադարձը, որը բռնագրավվել է 1980-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
Ստամբուլի Հեդիկփաշա թաղամասում գտնվող հայկական բողոքական եկեղեցին հայց է ներկայացրել Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինություն: «Որբ եւ անտուն երեխաները նախկինում ապրում էին այդ ճամբարում: Եթե պետությունն իսկապես անկեղծ է եւ բարին են ցանկանում, եթե իսկապես վճռական է մեզ պատկանող գույքը վերադարձնելու հարցում, ապա պարտավոր է երեխաներին վերադարձնել մանկատունը»,-նշել է հայկական բողոքավոր եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գրիգոր Ագաբալօղլուն:
2011-ի օգոստոսին Թուրքիան կարգադրություն է ստորագրել գույքի վերադարձի վերաբերյալ, որը բռնագրավվել է ազգային փոքրամասնություններից 75 տարի առաջ:

No comments: