Tert.am. 24-12-2011- «Թուրքիայի ընտրություններում քրդերը ստացան բավական շատ ձայներ և հնարավորություններ ընդգրկվելու Թուրքիայի խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ ժամանակ ռա ժամանակ քրդերը խորհրդարանում կբարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը, ինչը աննախադեպ երևույթ է Թուրքիայում»,- այսպիսի կարծիք ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով քրդերի հարցին:
Արտակ Շաքարյանը նշեց, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում որակական նոր փոփոխություն էր: Անդրադառնալով օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում դիտարկող հայտարարություններին՝ թուրքագետն ասաց, որ հոլոքոստի վերաբերյալ նմանատիպ օրինագիծ կա, և ոչ ոք չի ասում, որ դա խոսքի ազատության սահմանափակում է:
«Դատապարտվելու են միայն քարոզող և հայերի հիշատակը նվաստացնող հայտարարություն անողները, այլ ոչ գիտական, հետազոտական բնույթ ունեցող հայտարարություն անողները»,- ասաց Արտակ Շաքարյանը` ՀՀ արտգործնախարարությանը մաղթելով եկող տարում լինել ուժեղ և ունակ` իրականացնելու համար հայանպաստ քաղաքականություն:

No comments:
Post a Comment