«Լրագիր» 24-12-2011- Դեկտեմբերի 23-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով քննարկում: Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ Փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը: Զեկույցն ակտիվ քննարկում առաջացրեց: Քննարկման մասնակիցների հարցերին պատասխանեց Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
Միջոցառմանը մասնակցեցին հասարակական կազմակերպությունների, տեղական իշխանությունների, երիտասարդության, մտավորականության մոտ քառասուն ներկայացուցիչներ, ինչպես նաև ադրբեջանահայ փախստականներ և ներքին տեղահանված անձինք:
Քննարկումը կազմակերպվել էր Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի և ԼՂՀ Փախստականների հասարակական կազմակերպության կողմից` International Alert միջազգային ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ:

No comments:
Post a Comment