Friday, December 30, 2011

Այլ ժողովուրդների դժբախտություն պատճառելով՝ Սարկոզին իր դիրքերն է ամրապնդում. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերթական անգամ սուր քննադատությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հասցեին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Դավութօղլուն Սարկոզիին կոչ է արել այլ ժողովուրդների տառապանքների վրա իմպերիալիստական ծրագրեր չկառուցել։ «Սարկոզին և ֆրանսիացի առաջնորդներն իրենց պաշտոններն են զբաղեցրել՝ այլ ժողովուրդների ներկայացուցիչներին դժբախտություն պատճառելով։ Մի ժողովրդի ցավի մասին խոսելն արգելվում է, իսկ մեկ այլ ժողովուրդ զրկվում է արդարանալու իրավունքից. նրան ցանկանում են մեղավոր «հայտարարել»՝ ծնունդից ի վեր և հավերժ։ Մենք դա թույլ չենք տա»,–ասել է նա։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին և սառեցրեց տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

No comments: