Saturday, December 31, 2011

PKK-ն 2012-ին Թուրքիայի համար դաժան տարի է խոստանում

News.am. 30-12-2011- PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ռազմական թեւի պատասխանատուներից Ջեմիլ Բայըքը հայտարարել է, թե 2012-ը ուժգին բախումների տարի է լինելու։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Ջեմիլ Բայըքը նշել է, թե Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը ամեն կերպ խուսափում է քրդական հարցը ժողովրդավարական ճանապարհով լուծելուց՝ ընտրելով բռնության ուղին։ «Արդեն պարզ է, որ 2012-ը Թուրքիայի համար անցնելու է դաժան բախումների մեջ»,- ասել է Բայըքը։

No comments: