Panorama.am. 24-12-2011- «Ադրբեջանի դպրոցական դասագրքերում Իրանը ներկայացվում է որպես «ագրեսոր» երկիր»:
Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հրապարակած հոդվածում:
«ՖԱՐՍ»-ը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող հակաիրանական քաղաքականությանը, գրում է. «Օր չկա, որ Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից չհրապարակվեն հակաիրանական բովանդակությամբ անհիմն նյութեր և ռեպորտաժներ: Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանում ազատ գործունեություն են ծավալում հակաիրանական անջատողական գաղափարախոսություն կրող խմբավորումները, որոնք, անկախ ընտրություններում հավաքած քվեներից, վերևից հնչող հրամանի արդյունքում հեշտությամբ հայտնվում են այդ երկրի խորհրդարանում և անընդհատ հանդես են գալիս Իրանը մասնատելու մասին հայտարարություններով»:
Հոդվածում նաև նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակումներ են կիրառում Ադրբեջանում գործող իրանական բանկերի, ԶԼՄ-ների և այլ ներկայացուցչությունների նկատմամբ, իսկ վերջերս Ադրբեջանի կառավարության կարգադրությամբ դադարեցվել է Իմամ Խոմեյնիի անվան բարեգործական կազմակերպության գործունեությունը:
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբեր ամսին Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակում էին գործել Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակի վրա, իսկ օրերս Ադրբեջանից վտարվեց Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի տնօրեն Ահմադ Քազեմին:

No comments:
Post a Comment