Saturday, December 24, 2011

Մենք մեր պատմությունից ամաչելու որևէ բան չունենք. Դավութօղլու

Tert.am. 23-12-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի դեսպանների խորհրդաժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: Ինչպես տեղեկացնում է «Սաբահ» թերթը, Դավութօղլուն ասել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացման վերաբերյալ որոշումը «հավասարեցրեց Ֆրանսիային Միջին Արևելքի միապետների հետ»: «Քննադատությունների հանդեպ հանդուրժողականություն չունեցողները թող 16-17-րդ դարերի ֆրանսիացի մտածողների գործերը կարդան»,- ասել է նախարարը:
Ըստ աղբյուրի` Դավութօղլուն` վկայակոչելով վարչապետ Էրդողանի խոսքերը, շարունակել է. «Ինչպես մեր վարչապետն է ասել, մենք մեր ձայնը պիտի բարձրացնենք ամբողջ աշխարհում: Արգելված վայրերում պիտի ասենք`«մենք այս պնդումները չենք ճանաչում»: Վարչապետի հայտարարած նախազգուշացումները միայն առաջին քայլերն են, իսկ դրանից հետո մեր ձեռնարկած քայլերը պիտի ցույց տան Թուրքիայի հաստատակամությունը: Մենք մեր պատմությունից ամաչելու որևէ բան չունենք: Ընդհակառակը` մենք ուժ ենք ստանում մեր պատմությունից»:

No comments: