Saturday, December 24, 2011

Իրանի իշխանությունները դատապարտել են Դամասկոսի պայթյունները

Իրանի իշխանությունները կոշտ կերպով դատապարտել են նախօրեին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունները։ Իրանը ենթադրում է, որ հարձակման կազմակեպիչները ձգտել են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
«Առանց որևէ կասկածի՝ Սիրիայի թշնամիները ցանկացել են ապակայունացնել իրավիճակը և սպառնալիքի տակ դնել երկրի ազգային անվտանգությունը»,–ասվում է Իրանի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 23–ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 44 մարդ, 150–ն էլ վիրավորվել է։ Տեղի իշխանությունները ենթադրում են, որ հարձակումն իրականացվել է «Ալ–Քայիդայի» կողմից։ Սիրիայի ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, թե երկրի իշխանություններն են կանգնած այս ահաբեկչությունների հետևում, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե Սիրիայում տեղի ունեցող անկարգությունները արտասահմանյան ահաբեկիչների, այլ ոչ թե խաղաղ ընդդիմադիրների գործունեության արդյունք է։

No comments: