Saturday, December 31, 2011

Մեդվեդեւը շնորհավորել է Ալիեւին

News.am. 30-12-2011- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Ամանորի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է, թե 2011թ. երկու երկրների հարաբերությունները «հետեւողականորեն զարգացել են», ընդ որում` համալիր ուղղություններով:
Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունների փոխադարձ տրամադրությունը բխում է երկու ժողովուրդների շահերից, նաեւ տարածաշրջանում կայունություն պահպանելու խնդրից:

No comments: