«Լրագիր» 30-1-2012- Հունվարի 28-ին, երբ Հայաստանի հեռուստաեթերը եւ հնարավոր բոլոր այլ եթերները ողողված էին Հայաստանի Հանրապետության զինուժի 20-ամյակի կապակցությամբ կրնվող ձոներով, կենացի հասնող ներբողներով եւ փառաբանություններով, որոնց մենք ականատես ենք լինում ամեն մայիսի 9-ի, ամեն մայիսի 28-ի, սեպտեմբերի 21-ի եւ հունվարի 28-ի, Երեւանում լուռ ակցիա էր ընթանում նույն այդ զինուժում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հիշատակին:
Զինվորների հարազատները, նաեւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող տասնյակ մարդիկ, նկարներն ու պաստառները պարզած անցնում էին Երեւանի փողոցներով, հիշեցնելով Հայաստանի 20-ամյա զինուժի գլխավոր խնդիրներից մեկի՝ մարդկային կյանքի թերարժեվորման եւ “մարդակեր” մթնոլորտի մասին:
Սովորաբար, այդ հիշեցումներին ի պատասխան, իշխանությունը եւ նրան սպասարկող քարոզչական սեգմենտները հակադարձում են, թե միջադեպեր եւ զոհեր լինում են բոլոր բանակներում, իսկ առավել եւս տոնական օրը կարելի է մի պահ լռության մատնել այդ ամենն ու գոհանալ եւ հպարտանալ Հայաստանի բանակի ձեռքբերումներով:
Այստեղ կարծես թե գործ ունենք առավել վտանգավոր մի երեւույթի հետ, թե բանակի, թե պետության եւ հասարակության համար վտանգավոր երեւույթի հետ՝ բանակի առասպելականացման: Ի՞նչ է նշանակում բանակի ձեռքբերում: Բանակը ապրող, կենդանի օրգանիզմ է, որն ամեն վայրկյան ունի իր առաջ դրած լրջագույն ռազմա-քաղաքական խնդիրներ, որոնք երբեք անցյալ չեն դառնում, փոխարենը մշտապես պայմանավորում են ապագան՝ թե բանակի, թե պետության: Բանակի ձեռքբերումը չի կարող բանակ պահել, որովհետեւ որեւէ բանակի համար առավել կարեւոր ձեռքբերում լինել չի կարող, քան ամենօրյա արդիականացումը՝ թե կառուցվածքային, թե կազմակերպական, թե սպառազինության եւ թե բանակում առկա մտածողության արդիականացման տեսանկյունից:
Իսկապես հրաշալի է, որ մեր բանակն իր ակտիվում արդեն իսկ ունի գրանցած Ղարաբաղի պատերազմի հաղթանակը, բայց այստեղ նաեւ պաթետիկ, հուզումնառատ ոգեւորության փոխարեն, թերեւս պետք է նաեւ դիտարկել այն, որ Ղարաբաղի պատերազմում հաղթողը եղել է փաստացի բացարձակապես տարբեր մի կառույց, քան ներկայիս կանոնավոր բանակը: Այո, դա եղել է ներկայիս բանակի հիմքը, սաղմը, բայց եղել է բացարձակապես այլ կառուցվածքի, այլ հոգեբանությամբ, այլ տրամաբանությամբ մի օրգանիզմ, որն այլեւս չկա եւ չի լինի: Չկա եւ չի լինի նաեւ այն իրավիճակը, որ կար այդ ժամանակ: Նոր պատերազմները լինելու են բացարձակապես այլ իրավիճակներում, բացարձակապես այլ տրամաբանությամբ, այլ պահանջներով եւ մարտահրավերներով, պահանջելու են աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրողությունների այլ ընկալում, այլ մտածողություն, այլ բանակ:
Երբ ամբողջ ծանրությունն ու կենտրոնացումն ուղղվում է դեպի բանակի ձեռքբերումներ, որոնց թվում, բնականաբար, գերական Ղարաբաղի պատերազմի հաղթանակն է, բանակի ներկան հայտնվում է հաղթանակի առասպելական, էպիկական ընկալումների պատանդի կարգավիճակում, վտանգելով բանակի արդիականացման ամենօրյա պահանջը:
Ընդ որում, արհեստական է նաեւ այն բաժանումը, թե այդ ամենը պետք է քննարկեն “կոմպետենտները”, իսկ հասարակության մեջ պետք է հենց հաղթանակի հուշերով սերմանել սեր ու հպարտություն բանակի հանդեպ, որպես թիկունքի ամրություն:
Դա երեւի թե եւս արհեստական, ժամանակի ուղեծրից բացարձակապես դուրս գտնվող մոլորություն է: Որեւէ “կոմպետենտ” թող չհամարի, որ հասարակությունը չի սիրում բանակը, կամ սիրում է ավելի քիչ, քան հենց ինքը՝ “կոմպետենտը”: Հասարակությունը չի կարող չսիրել բանակը, որովհետեւ այդ բանակը հենց ինքն է, հենց իր որդին, իր զավակը, իր հայրը: Հասարակությունը կարող է չսիրել ասենք որեւէ “կոմպետենտի”, կամ “կոմպետենտների” մի խմբի: Հետեւաբար, հանրության հետ իրենց խնդիրները “կոմպետենտները” թող չվերագրեն բանակի եւ հասարակության փոխհարաբերությանը:
Բանակը չեն սիրում նրանք, ում որդիները չեն գնում բանակում ծառայելու, կամ ծառայում են ընդամենը դե յուրե, դե ֆակտո “հերթապահելով” Հայաստանի եւ արտերկրի ժամանցի վայրերում՝ երբեմն նաեւ ուսումնառության անվան տակ:
Իսկ այդպիսիք, հիմնականում, “կոմպետենտների” շրջանակի որդիներն են՝ բարձրաստիճան պաշտոնյաների եւ բարձրագույն սպայակազմի:
Այնպես որ, եթե “կոմպետենտները” մտածում են բանակի հանդեպ սիրո մասին, ապա թերեւս թող մտածեն “յուրայինների” մոտ այդ սերն առարկայացնելու վերաբերյալ:
Իսկ հասարակությունը սիրում է բանակը, պարզապես նրա համար այդ սերն ու հոգատարությունը այնքան բնական է, այնքան բնածին, որ ավելորդ ցուցադրությունների կարիք չի զգում, փոխարենը դրանից բխում են հրապարակային մտահոգությունները այդ բանակի խնդիրների, հատկապես մարդկային կյանքեր արժեցող խնդիրների հանդեպ: Իսկ դրանք լուծելու համար, անհնար է առանց հասարակության, եթե, իհարկե, կա լուծելու իրական եւ անկեղծ ցանկություն: Որովհետեւ, բանակում կան սեգմենտներ, որոնց արատավոր գործունեությունը հնարավոր է հաղթահարել միայն հանրության աջակցությամբ, ինչի շնորհիվ այդ հաղթահարումը, որ կարծես թե հանդիսանալու է նորի եւ հնի անուսափելի դիմակայություն, կլինի անցնցում, առավելագույն արագ եւ արդյունավետ:
Աշխարհում շատ կան հաղթող բանակներ, որոք տպավորիչ հաղթանակներ են տարել, բայց պետություններն ու հասարակությունները իրենց բանակները չեն դարձրել այդ հաղթանակների “պատանդ”, այլ գերադասել են քննարկել ամենօրյա խնդիրներն ու մթնոլորտը, ամենօրյա գործունեության մեջ առկա թերացումները, որպեսզի բանակներն ապագայում էլ լինել հաղթելու ունակ:
Վառ օրինակը թերեւս այն է, թե ինչ եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթող բանակների հետ: Արեւմտյան բանակները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, նույնիսկ պարտված ֆրանսիական բանակը, այսօր աշխարհում ուժեղագույն բանակներն են, ամենաարդիական, որտեղ ամեն ինչ արվում է զինվորի կյանքն ու անվտանգությունն անգամ պատերազմի ժամանակ առավելագույնս ապահոված լինելու համար:
Եվ այդ ֆոնին բավական “տպավորիչ” է խորհրդային բանակի ճակատագիրը, որը լինելով հաղթող բանակ, իրականում թաղվեց արատավոր բազմաթիվ երեւույթների ճահճում՝ կոռուպցիա, “դեդովշչինա”, ոչ կանոնադրական հարաբերությունների մի ամբողջ “ծաղկաբույլ”, զինվորի կարգավիճակի եւ նաեւ նրա մարդկային արժեքի իսպառ բացակայություն, արդիականացման զրոյական մակարդակ, եւ այլն, եւ այլն: Բայց, ԽՍՀՄ-ում էլ ամեն մայիսի 9-ին, նոյեմբերի 7-ին, փետրվարի 23-ին, լսվում էր այն ամենը, ինչ լսվում է հիմա Անկախ Հայաստանում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆMonday, January 30, 2012
Ով չի սիրում բանակը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment